30/06/2015 20:17
Զարուհի Փոստանջյանը ցուցարարներին հորդորեց միասնական լինել ու պայքարը մինչև վերջ շարունակել
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին մոտեցավ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ՝ այս պահին երիտասարդները փորձում են իրազեկման երթ կազմակերպել և շրջում են փողոցներով: Նրանք կոչ են անում միանալ իրենք և պայքարը շարունակել:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ևս ակտիվիստներին հորդորեց միասնականություն ցուցաբերել և պայքարը մինչև վերջ շարունակել: «Միասնական կլինեք, ամեն ինչ լավ կլինի»,- դիմելով երիտասարդներին ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է պայքարից ու միասնականությունից:
Նշենք, որ այս պահին Բաղրամայանը մարդաշատ չէ՝ չնայած նրան, որ պայքարին են միացել նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որպես անհատ քաղաքացիներ: Նրանք վանկարկում են. «Կասեցում, կասեցում»: