30/06/2015 13:23
Մաքսիմ Սարգսյան. Ինձ և Վաղինակին ոչ ոք չի վախեցրել՝ չկա մարդ ումից կվախենամ
Ինձ և Վաղինակ Շուշանյանին ոչ ոք չի վախեցրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն՝ անդրադառնալով այն քնանրկումներին, թե իրենք որոշել են Ազատության հրապարակ իջնել, քանի որ իրենց վախեցրել են:
«Ինձ հետևել են և ես դա բարձրաձայնել եմ: Իրականում ես շուրջ 3 տարի է փողոցային պայքարի մեջ եմ, բայց վախեցնելու հետ կապված ոչ մի նման բան չկա: Մտնելով պայքարի մեջ՝ ես ամեն բան գիտակցել եմ, ու եթե վախենալու լինեի, ի սկզբանե չէի մտնի դրա մեջ»,- ասաց Մաքսիմ Սարգսյանն ավելացնելով.
«Չկա մարդ, ումից ես վախենամ: Բացի այդ, ես չեմ անում բաներ, որոնց համար պիտի վախենամ»,- ասաց Մաքսիմը: