30/06/2015 18:26
Օսիպյան. Ձեր գործողություններն անօրինական են, եկեք չբանավիճենք ու չդեմագոգենք
Բաղրամյան պողոտայում ակտիվիստները, կարծես թե, կրկին ակտիվանում են: Նրանք քիչ առաջ փորձում էին բարձրախոսներ տեղադրել, սակայն ոստիկանությունը նրանց դա թույլ չտվեց:
Հիշեցնենք, որ երեկոյան ակտիվիտսները նախատեսում են նաև հանրահավաք անցկացնել, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նրանք դա չեն կարող անել: «Ձեր գործողություններն անօրինական են: Եկեք չբանավիճենք, չկրկնվենք, ու չդեմագոգենք»,- հայտարարեց փոխոստիկանապետը՝ արգելելով ակցիայի մասնակինցերին բարձրախոսով խոսել:
Լրագրողի դիտարկամնը՝ մի քանի օր առաջ թույլ էիք տալիս, որպեսզի ցուցարարները բարձրախոս օգտագործեն, ինչ պատահեց, Օսիպյանը նախ պարզաբանեց, որ Բաղրամյանում հավաքված երիտասարդները տարբերվում են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից, ապա հավելեց.
«Ոստիկանությունը ցանկություն չունի ակտիվիստներից որևէ մեկի հետ որևէ առնչություն ունենալ և ստեղծել ավելորդ լարվածություն: Եվ եթե չընդունեք մեր հորդորեները, ես կընդունեմ դա որպես սադրանք: Մեզ հետ դուք ուզում եք արհեստական բախում առաջացնել»,- հայտարարեց փոխոստիկանապետը:
Վ. Օսիպյանը հայտարարեց, որ պետք է կարգի հրավիրեն նաև աղբամանները: Լրագրողները փոխոստիկանապետից հետաքրքրվեցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ աղբամաններն անգամ այդտեղից հեռացվեցին, հիմա ո՞րն է պատճառը, V. Օսիպյանը ընդգծեց, թե այդ երիտասարդները իրենց պահվածքով ու կազմակերպչականությամբ ևս տարբերվում են «Ոչ թալանի» նախաձռնության երիտասարդներից: Բացի դա ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքով և թույլ չի տա որևէ անօրինական գործողություն: «Մեր դիրքորոշումը նույնն է, ոչ մի բան էլ չի փոխվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածներն արդեն մի քանի օր է, ինչ ունեն տեխնիկական խնդիրներ: Նրանց մոտից վերցրել են բարձրախոսները, որի պատճառով նրանք չեն կարողանում հայտարարություններ անել:
Ի դեպ՝ արդեն մի քանի օր է՝ Բաղրամյան պողոտայում երիտասարդների շրջանում հավաքվել են մարդիկ, ովքեր իրենց պահվածքով միշտ աչքի են ընկել իրենց սադրիչ գործողություններով:
Վ. Օսիպյանը երբ հետաքրքրվեց, թե նրանք ինչու եք այստեղ հավաքվել, նա նշեց, որ եկել են պայքարելու, սակայն Վ. Օսիպյանը հակադարձեց. «Հեռացեք այստեղից: Դուք միշտ էլ եղել եք մեր ուշադրության կենտրոնում: Որտեղ ինչ լինի, անգամ կապ էլ չունենաք, կգաք ու կխառնեք: Դուք միշտ էլ ոստիկանության տեսադաշտում եք եղել: Մեկին դիտողություն անելուց առաջ, սթափվե՛ք»: