30/06/2015 13:09
Վաղինակ Շուշանյանը սադրիչ էր անվանել նրանց, ովքեր աղմկում էին իրենց հայտարարության ժամանակ
Բաղրամյանում մնացողներն էլ մեր ընկերներն են: Պետք չէ ապատեղեկատվություն տարածել, թե մենք իրենց դեմ վատ ենք տրամադրված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները:
Լրագրողները հակադարձեցին՝ հիշեցնելով, որ կիրակի օրը հարթակից իջնելով ու Ազատության հրապարակ գնալու կոչ անելով նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասաց.
«Ով մնում է այստեղ՝ սադրիչներ են»:
Նախաձեռնության անդամները փորձեցին բացատրել, որ այս խոսքերն ասվել են էմոցիաների ազդեցության տակ: Նշենք, որ ասուլիսին բանախոսների թվում չկար Վաղինակ Շուշանյանը, սակայն այս հարցից հետո նա միացավ իր ընկերներին ու որոշեղ անձամբ պատասխանել.
«Ես ուզում եմ ասել, որ այդ պահին խոսքս վերաբերում էր այն մարդկանց, ովքեր միտումնավոր կերպով փորձեցին խանգարել հայտարարության ընթերցումը: Ես դեռ կարդում էի, երբ իրենք սկսեցին սուլել ու բղավել: Նրանք չէին բղավում,ո ր մնանք Բաղրամյան պողոտայում կամ գնանք հրապարակ՝ պարզապես աղմկում էին ու խանգարում, որ մինչև վերջ ժողովրդին հասցնենք մեր խոսքը»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:
Լրագրողներ հետաքրքրվեցին՝ իսկ ովքե՞ր էին աղմկողները: Նախաձեռնության անդամները պնդեցին, որ նրանց չեն ճանաչում:
Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամենրը մի քանի անգամ պնդեցին, որ սադրիչներ չեն համարում այն մարդկանց, ովքեր մնացել են պողոտայում և վերջիններս էլ իրենց սադրիչ չեն համարում: