30/06/2015 19:37
Բաղրամյան պողոտայում 2 հոգի հացադուլ է հայտարարել
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջով երկու երիտասարդ՝ Հայկը և Հարությունը, հացադուլ են հայտարարել: Նրանք ասացին, որ նստացույցից բացի պայքարի այլ ձևեր էլ կան, որից մեկը հացադուլն է:
Այսօր Բաղրամյան պողոտա երիտասարդները մեծ բարձրախոսներ են բերել, որոնց օգտագործումը, սակայն, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անօրինական է համարել և արգելել: