30/06/2015 20:06
Վալերի Օսիպյանը՝ հացադուլ հայտարարած երիտասարդներին. Ձեր ցանկությունն է
Ձեր ցանկությունն է: Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում այսպես արձագանքեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այն տեղեկությանը, որ երկու երիտասարդներ հացադուլ են հայտարարել:
Նրանք պահանջում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցում: Վ. Օսիպյանը նկատեց, որ ծխախոտը հացադուլի հետ անհամատեղելի է:
Ավելի վաղ նրանք ասել էին, որ նստացույցից բացի պայքարի այլ ձևեր էլ կան, որից մեկը հացադուլն է: