30/06/2015 08:55
Գիշերն անցել է խաղաղ. Ցուցարարները ինքնակազմակերպվում են
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ. այս գիշեր ևս ցուցարարները իրենց «դիրքերը» պահեցին: Գիշերվա ընթացքում արձանագրվել են մի քանի միջադեպեր ոչ սթափ քաղաքացիների մասնակցությամբ, որոնք, ըստ ցուցարարների, փորձել են սադրել: Բոլոր այդ քաղաքացիները հեռացվել են տարածքից:
Նշենք, որ ցուցարարները որոշակիորեն փոխում են իրենց մոտեցումները նստացույցի հետ կապված: Այդպես, գիշերը տեղի ունեցած քննարկման արդյունքում ձևավորվել են աշխատանքային խմբեր` կազմակերպչական, լրատվական, իրազեկման և այլն:
Բացի այս, այսուհետ Բաղրամյան պողոտայում տեղադրված կլինի նաև տեղեկատվական սեղան, կսահմանվի շուրջօրյա հերթապահություն և այլն: Ցուցարարները խոստանում են նաև ավելի կազմակերպված համերգներ ու ելույթներ կազմակերպել: