30/06/2015 14:16
Ծննդատանը գնդակահարված կնոջ նորածին երեխան այդ պահին հիվանդասենյակում չի եղել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը, որտեղ ամուսինը հրազենային զենքով գնդակահարվել է կնոջը:
Լրագրողների հետ զրույցում կոնտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն ասաց, որ հրազենային կրակոցներից տուժած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վիրասրահում, նրա հետ կատարվում են վիրաբուժական առաջնային վերամշակումներ:
Նրա խոսքով՝ տուժած կնոջը երեք օր առաջ կատարվել էր կեսարյան հատում, երխան ծնվել է անհաս, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Ամուսնու կողմից գնդակահարվել է հրազենային զենքով և վիրավոր վիճակում կնոջն անմիջապես տեղափոխել են մեր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, կատարվել են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային միջոցառումներ: Հայտնաբերվել են բազմաթիվ գնդակային, բերկորային վիրավորումներ: Նախնական տվյալներով՝ երեք գնդակային վիրավորման հետ գործ ունենք` պարանոցի, ուսահոդի և ծոծրակային շրջաններում»,- մանրամասնեց Ա. Գրիգորյանը:
Նա ասաց, որ մի գնդակը դուրս է եկել մարմնից, երկուսը կնոջ մարմնում են, այժմ վիրաբույժները կատարում են անհրաժեշտ աշխատանքներ:
Երեխան այդ պահին հիվանդասենյակում չի եղել:
Կինը Արարարտի մարզից է, նրա անունը Մելինե է՝ ծնված 1988-ին: