30/06/2015 10:45
Հիդինիկը հեռացվել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի հետ պայմանագրի խզման մասին: 68-ամյա մասնագետը լքելու է զբաղեցրած պաշտոնը հուլիսի 1-ին:
Նշենք, որ Հիդինկը Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո: 6 տուրից հետո Եվրո 2016-ի ընտրական փուլում , Ա խմբում Հոլանդիայի հավաքականը առաջատարից՝ Չեխիայից հետ է մնում 5 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող Իսլանդայն՝ 3: