30/06/2015 09:16
Daroink ընկերությունից հերքում են բիզնեսը արտերկիր տեղափոխելու մասին լուրը
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Դարոինք» (Daroink) ընկերությունը, որը զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ, պատրաստվում է իր բիզնեսը տեղափոխել:
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ «Դարոինքը» գործունեությունը կշարունակի Բելառուսում: Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառն այն է, որ տեղական շուկայում ընկերությունը եկամուտ չի ունենում:
«Դարոինքի» աշխատակիցներց մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանի անունից «Ժողովուրդին» փոխանցել է, որ վերը բերված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: