30/06/2015 17:07
ՀՀ-ն հունվարի 1-ից Ռուսաստանից գազը ստանում է 165 դոլարով. Նախարար
«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը սահմանին այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանից գազը ստանում է 165 դոլարով: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների նախագահների կողմից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Մինչ այդ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր մայր ընկերությունից՝ «Գազպրոմից» գազը գնում է 189 դոլար՝ հազար խմ-ի համար:
«Որոշվել է, որ ամբողջությամբ այդ գումարը պետք է գնա «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տրամադրության տակ: Դրա նպատակն այն է, որ փոխհատուցվի դրամ-դոլար փոխարժքի արդյունքում առաջացած վնասը և կիրակացվեն որոշ ներդրումնային ծրագրեր»,- ասաց նա:
Նախարարը ասաց, որ բոլոր փաստաթղթերի ձևակերպումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի մանրամասն կանդրադառնա հարցին: