30/06/2015 15:24
Երվանդ Զախարյան. Եթե վարչապետը հայտարարել է, նա գիտի՝ ինչ է հայտարարում
Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, քանի որ ինքս տեղյակ չեմ, եթե վարչապետը հայտարարել է, նա գիտի՝ ինչ է հայտարարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով սակագնի փոխհատուցման աղբյուրների վերաբերյալ խնդրին:
Նրա խոսքով՝ այդ հարցը դեռևս վարչապետի հետ չեն քննարկել, սակայն կքննարկեն, իսկ դիտարկմանը՝ արդյոք հնարավո՞ր չէր դա անել ի սկզբանե, նա ասաց, որ եթե հնարավոր լիներ, կարվեր:
Ե. Զախարյանը նշեց, թե չգիտի որքան կտևի աուդիտը, իսկ ի պատասխան հարցի, թե արդյոք ՀԷՑ-ի աշխատողները կպատժվե՞ն, Ե. Զախարյանը ժպտաց:
Նրա խոսքով՝ մեղավորությունների հարցը կարելի է քննարկել աուդիտի իրականացումից հետո, իսկ անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացմանը, նա ասաց, որ այդ բոլոր քննարկումները պետք է իրականացվեն աուդիտից հետո:
Հարցին՝ արդյոք աուդիտից հետո հրաժարական կտա՞, նախարարը պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ», իսկ այն խոսակցությունները, որ ինքը կարող է իր միջոցներով փոխհատուցել պարտքը, ասաց, որ ինքը լուրջ չի վերաբերում այդ խոսակցություններին: