30/06/2015 15:53
Այսօր էներգետիկ համակարգը ՀՀ-ում հուսալի է. ԱՄՀ ներկայացուցիչ
«Հայկական էլեկտրական ցանցերում» աուդիտի անցկացումը խելամիտ որոշում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը՝ հավելելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է անի ամեն ինչ, որպեսզի սպառողները տեղեկանան խորքային բոլոր վերլուծությունների մասին։
Նա նաև հիշեց, երբ ուսումնասիրում էին ՀՀ-ի տնտեսությունը 1990-ականների հովհարային անջատումների շրջանում և կայուն էներգամատակարարումը լուրջ խնդիր էր. այդ իրավիճակը խոչընդոտ էր ոչ միայն տնտեսության, նաև մարդկանց առօրյայի համար. «Այսօր էներգետիկ համակարգը ՀՀ-ում հուսալի է, և բազմազան են էլեկտրաէներգիայի աղբյուրները։ Վճարման կարգապահությունն է բարելավվել։ Օբյեկտիվորեն վիճակը բարելավել է, և ոլորտը բնականոն գործում է»:
Մասուդ Ահմադը նշեց, որ ներկայիս խնդիրը էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության կողմից կուտակած զգալի պարտքերն են, որի մի մասը պայմանավորված է բարձր ինքնարժեքով, սակայն պարտքը նաև այլ պատճառներով է կուտակվել։
«Պետք է ունենալ սակագների այնպիսի համակարգ, որը ողջամիտ ծախսերը կհատուցի և կշահագրգռի էլեկտրաէներգիա մատակարարողներին, որ իրենց բիզնեսը ավելի խելամիտ ձևով կառավարեն»,-ասաց ԱՄՀ պաշտոնյան: