30/06/2015 10:03
ՌԴ-ն վարկ է տալիս. Կառավարությունը և ԱԺ-ն` արտահերթ նիստ կանեն
Կառավարության արտահերթ նիստը նախատեսված է այսօր:
Ըստ նախագծի, որը ներկայացնելու է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկել Ազգային ժողովի նախագահին 2015 թվականի հուլիսի 2-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի հարցը: