30/06/2015 13:31
Կ. Ճշմարիտյան. Հոռետեսությունը չի կարող նպաստել տնտեսության աճի վրա
«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր գործարարները մեծ հնարավորություն ունեն դյուրացված կարգով մուտք գործել անդամ երկրներ: Սա մեզ համար հնարավորություն է մեծ շուկա մտնելու»,- Տնտեսական հարցերով համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնամիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Բացի ԵՏՄ-ից, շարունակեց խոսքը նախարարը, իրենք մշտապես բանակցությունների մեջ են Եվրոպական կողմի հետ, որի արդյունքում Հայաստանի գործարարները ԵՄ երկրներում արտոնյալ ռեժիմներ կունենան:
«ԵՏՄ անդամակցությունը նոր տեսակի հնարավորություն է ստեղծում նաև եվրոպական, այլ երկրների ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը դուրս գալ ԵՏՄ շուկա»,- ասաց նախարարը։
Խոսելով երկրի տնտեսական աճի մասին՝ Կ. Ճշմարիտյանն ասաց, որ իրենք քննարկման, խորհրդակցելու կարիք ունեն, ինչը նաև ապացուցում է այս համաժողովը:
«Մարդիկ հավելյալ հոռետեսությամբ չեն կարող նպաստել տնտեսության աճի վրա: Մենք չենք ուզում տպավորություն թողնել, թե բավարարված ենք տնտեսական աճի տեմպերով, բայց պետք չէ թերագնահատել ներքին կարողությունները»,- ասաց Կ. Ճշմարիտյանը: