30/06/2015 10:53
Հանրապետական ծննդատանը ամուսինը կրակել է կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
Այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրենից ահազանգ է ստացվել Ոստիկանություն, որ ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից:
Այս պահին նշված ծննդատանը աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և Մաշտոցի քննչական բաժնի քննիչները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Մ. Ասատրյանը օրեր առաջ է ծննդաբերել նշված ծննդատանը: