30/06/2015 14:23
Վարչապետ. Էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը կառավարությունը կսուբսիդավորի ոչ բյուջեի հաշվին
Էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը կառավարությունը կսուբսիդավորի ոչ բյուջեի հաշվին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչ աուդիտի ավարտն ի՞նչ միջոցներով է կառավարությունը սուբսիդավորելու:
Իսկ թե ինչ միջոցներով, վարչապետն ասաց կհայտարարվի լրացուցիչ:
Պատասխանելով հարցին, թե կառավարությունում քննարկվո՞ւմ է ՀԷՑ-ի ազգայնացման հարցը, Հ. Աբրահամյանն ասաց, որ նման քննարկման համար դեռ վաղ է.
«Սպասենք քննարկումների, ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, և մեր քայլը, խոսքը անպայման կասենք»:
Վարչապետն ասաց, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե որ կազմակերպությունը կանցկացնի ՀԷՑ-ի աուդիտը: