30/06/2015 09:23
Գևորգ Կոստանյանը և Յուրի Չայկան Հրաչյա Հարությունյանի հարցում համաձայնության են եկել
Այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ իշխանությունները ՌԴ իշխանություների հետ համաձայնություն են ձեռք բերել՝ Հրաչյա Հարությունյանին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Հ. Հարությունյանի վարած ավտոմեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչ հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հայ վարորդին Ռուսաստանի Տվերի դատարանը դատապարտել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՌԴ դատախազ Յուրի Չայկան Հ. Հարությունյանի հարցում համաձայնության են եկել: Բայց դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կիրականացվի Հարությունյանի էքստրադիցիան: