30/06/2015 15:15
Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումներ են. Այստեղ են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները
Այս պահին Բաղրամյան պողոտայում են նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն, ովքեր տեղում եղած քաղաքացիների հետ հանրային քննարկումներ են անցկացնում:
Այսօր՝ ավելի վաղ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք հայտարարել էին, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում պառակտում չկա և որ նրանք Բաղրամյանում հավաքված մարդկանց սադրիչներ չեն համարում:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտային, ապա քննարկումներից առաջ տեղում հավաքված քաղաքացիներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու հորդորել բացել փողոցը.
«Բաղրամյանը չկորավ՝ կարիք լինի, նորից կգաք, կբացեք»:
Վալերի Օսիպյանը նաև շնորհակալություն է հայտնել ցուցարարներին՝ ընդգծելով, որ իրենց պայքարի շնորհիվ այժմ իր ընտանիքն էլ ավելի շատ չի վճարի էլեկտրաէներգիայի համար: