30/06/2015 20:48
Բաղրամյան պողոտայում իրավիճակը կտրուկ լարվել է. Ջրցան մեքենայի լույսերը վառեցին
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի անգամ զգուշացրեց, որ ժամը 23.00-ից հետո պետք է պահպանվի լռությունն ու հասարակական կարգը, այնուհետև Օսիպյանը մոտավորապես 20 հրեշտակների ուղեկցությամբ անցավ ոստիկանական արգելապատնեշը, մոտեցավ ցուցարարներին և փորձեց խլել բարձրախոսը:
Այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին դիմադրություն ցույց տալ, ևս մեկ խումբ հրեշտակներ անցան ոստիկանական արգելապատնեշը և հիմա կանգնած են ցուցարարների դեմ դիմաց՝ երկու շարքով:
Այն ընթացքում, երբ Օսիպյանը վիճում էր ցուցարարների հետ բարձրախոսի վերաբերյալ, Բարամյան պողոտայի՝ դեպի Մոսկովյան տանող հատվածում բարձր երաժշտություն միացավ, որից հետո բարիկադների մոտ կանգնած ցուցարարները և ոստիկանական խմբերը վազեցին դեպի այդ հատվածը:
Այս պահին Բաղրամյանում իրավիճակը կտրուկ լարվել է: Տեղում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ հունանյանը և բազմաթիվ այլ ոստիկաններ: Ցուցարարների շարքում են Տիգրան Խզմալյանը, Արգիշտի Կիվիրյանը և այլք:
Այս պահին համալրման ժամանակ ոստիկանները հարվածում են իրենց վահաններին, ջրցան մեքենայի լույսերը վառվել են: