30/06/2015 18:38
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ:
Վարչապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո նախագահ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»: