01/07/2015 17:23
Հունաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել միջազգային վարկատուների պայմանները
Հունաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել միջազգային վարկատուների պայմանները: Այս մասին հայտնում է ռուսական Gazeta.ru-ն՝ հղում տալով Financial Times թերթին:
Այս մասին հայտնի է դարձել Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարներին ուղարկած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նամակից:
Թերթը նշում է, որ այն չնչին փոփոխություններ է կրել, սակայն նա համաձայնել է վարկատուների պայմաններին, որոնք առաջարկվել էին նախորդ շաբաթ:
Իր նամակում Հունաստանի վարչապետը խնդրում է երկարացնել 29,1 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության ծրագիրը՝ համաձայնելով բոլոր պայմաններին, ներառյալ՝ խիստ տնտեսման ուղղությամբ բարեփոխումներին։
Միակ բացառությունը, որի հարցում անհամաձայնություն է եղել, դա հունական կղզիների համար հարկային 30 տոկոս արտոնության սահմանումն է: Հունաստանի վարչապետը նաև համաձայնել է մինչև 67 տարեկան կենսաթոշակային տարիքի բարձրացմանը, սակայն խնդրում է այն բարձրացնել մինչ 2022 թվականի հոկտեմբերը: Նամակում նա խնդրել է նաև մինչև 2019 թվականը պահպանել աղքատ թոշակառուների համար «համերաշխության հատուկ գրանտները», որոնցից հրաժարումը կանցկացվի ավելի դանդաղ, քան պահանջում են վարկատուները: