01/07/2015 11:14
Պաշտոնական. Եվգենի Բիվինը չի հեռացվել ՀԷՑ տնօրենի պաշտոնից
Մամուլում տարածված տեղեկությունը, թե Եվգենի Բիբինը հեռացվել է ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնից չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:
Նա նաև հերքեց Բիբինի նկատմամբ քրեական գործի հարուցման մասին ինֆորմացիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Բիբինի չարաշահումները բացահայտելու համար ՌԴ-ում նախաքննություն է սկսվել ու նա հեռացվել է պաշտոնից: