01/07/2015 16:17
Ղազախստանը հավանություն է տվել Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավորները հավանություն են տվել Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացմանը։ Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստին՝ հավելելով, որ Ղրղզստանը մայիսի 22-ին ավարտել է ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ բոլոր ներպետական գործընթացները:
«Մենք 2015-2017թթ. Ղազախստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառության ծավալի ավելացում ենք ակնկալում ավելի քան 2 անգամ։ Մենք Ղրղզստան ենք արտահանում հացահատիկ, քարածուխ, ալյուր»,- նշել է էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը։
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, ինչպես նաև՝ Հայաստանը։