01/07/2015 13:16
ՄԱԿ-ը Հունաստանին ու միջազգային վարկատուների փոխզիջման կոչ է արել
ՄԱԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որովկոչ է անում Հունաստանին ու միջազգային վարկատուներին փոխզիջման գնալ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հունաստանն ու միջազգային վարկատուները պետք է փոխզիջման գնան պարտքերի ճգնաժամի համար լուծում գտնելու հարցում։ Մենք հետևում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և հույս ունենք, որ կողմերը կարող են փոխադարձ ընդունելի որոշման գալ։ Սա այն դեպքն է, երբ երկու կողմերը պետք է փոխզիջման գնան»,- ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Նշենք, որ ԱՄՀ-ն հայտարարել էր, որ հունիսի 30-ին Հունաստանը չի վճարել իր արտաքին պարտքի 1.5 մլրդ եվրո կազմող հերթական տրանշը։ Այս կապակցությամբ Հունաստանում արտահերթ ընտրություններ են հայտարարվել: