01/07/2015 13:07
Մորիենտես. Ռամոսը և «Ռեալն» իրար համար են ստեղծված
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Մորիենտեսը կարծում է, որ պաշտպան Սերխիո Ռամոսը չպետք է հեռանա մադրիդյան ակումբից:
«Ինձ շատ լավ ծանոթ է այն իրավիճակը, որում հայտնվել է Ռամոսը: Այս ամենը շատ տարօրինակ է, սակայն կարծում եմ` կողմերը կհասկանան իրար: Ֆուտբոլիստները հաճախ են հայտնվում նման իրավիճակներում` ցույց տալով, որ այլ ակումբներ ևս հետաքրքրված են իրենց ծառայություններով, բայց Ռամոսն ու «Ռեալն» իրար համար են ստեղծված»,- Մորիենտեսի խոսքը մեջբերված է «Cope»-ից:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ռամոսը նոր պայմանագրի շուրջ չի կարողանում համաձայնություն ձեռք բերել ակումբի ղեկավարության հետ և պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը: Շշուկների համաձայն` Սերխիո Ռամոսը «Ռեալի» ղեկավարությունից տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, բայց ակումբում այդ պայմանին համաձայն չեն: