01/07/2015 09:04
24 ժամյա գրաֆիկի կրճատման հետևանքով Ստեփանծիմինդա-Լարս անցակետում կուտակումներ են առաջացել
Ստեփանծիմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանումն իրականացնող մեր հայրենակիցները «Ժամանակի» խմբագրություն են ահազանգել՝ ասելով, որ 24 ժամյա գրաֆիկի կրճատման հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Քաղաքացիներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ դժգոհ է. «Խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, և մեծ հերթեր են գոյանում»:
Այս կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Ժամանակի» թղթակցին հավաստիացրել է, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում:
«Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարվում, սակայն հարցն արդեն կարգավորված է»,- ասել է նա: