01/07/2015 10:36
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեց ալկոհոլ օգտագործած երեք անձի
Քիչ առաջ Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեց ալկոհոլ օգտագործած երեք անձի:
Ավելի վաղ նստացույցի մասնակիցները ոստիկաններին հայտնել էին, որ տարածքում ալկոհոլ օգտագործած մարդիկ կան:
Ոստիկանական մեքենայով գնացին նաև այն աղջիկները, ովքեր ոստիկանությանը հայտնել էին, որանք ալկոհոլ էին օգտագերծել:
Ակտիվիստներից Վահագն Մինասյանն ասաց, որ իրենք դեռ վաղ առավոտյան տեսել էին, որ նրանք գարեջուր են խմում և խնդրել են լքել տարածքը, քանի որ խանգարում է և օրենք խախտում:
«Մոտ երկու ժամ չկարողացանք համոզել այդ երիտասարդներին, անընդհատ փորձում էին կռիվ հրահրել: Ստիպված էինք դիմել ոստիկանությանը, և ոստիկանությունն օպերատիվ արձագանքեց»,-ասաց նա: