01/07/2015 16:59
Պատասխանատվությամբ անցնում եմ Արտաշատի քաղաքապետի պարտականությունների կատարմանը. Արգամ Աբրահամյան
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի համաքաղաքացիներին` այս բարձր վստահության և պատասխանատվության համար: Շնորհակալ եմ նախկին քաղաքապետերին` իրենց կատարած աշխատանքի համար:
Գիտակցելով պատասխանտվության մեծ բաժինն ու ծանոթ լինելով քաղաքում առկա խնդիրներին` անցնում եմ Արտաշատի քաղաքապետի պարտականությունների կատարմանը:
Սիրելի՛ արտաշատցիներ, հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան իմ էջի միջոցով շարունակելու եմ ներկայացնել իմ աշխատանքներն ու Արտաշատում առկա խնդիրները, լինելու եմ հնարավորինս օբյեկտիվ և բաց: Հուսով եմ` կլինեմ ձեր ուշադրության կենտրոնում սիրելի լրատվամիջոցներ»,- գրել է նա: