01/07/2015 09:45
Գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով թանկացել է
Երեկ Հայաստանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը 10 դրամով բարձրացել էր: Սակայն պետական որևէ գերատեսչություն, մասնավոր որևէ ընկերություն հարկ չհամարեց պարզաբանել, թե ինչու է թանկացել բենզինը:
«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ Հայաստանում բենզինի ներկրմամբ զբաղվում են շատ կոնկրետ մարդիկ: Ամենաիյոշոր ներկրողները երկուսն են՝ «SPS OIL» և «Ֆլեշ» ընկերությունները: Վերջինը՝ «Ֆլեշը», պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, որը Սերժ Սարգսյանի հետ խաչքավոր է:
«Ի դեպ, Հայաստանում հետաքրքիր տենդենց կա. միջազգային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները մշտապես բացասական իմաստով են ազդում բենզինի ու դիզվառելիքի գնի վրա, դեռ չի եղել իրավիճակ, որ «դրսում» բենզինի գինն իջնի, Հայաստանում էլ՝ իջեցնեն: Հակառակը մշտապես է գրանցվում»,- գրում է թերթը։