01/07/2015 09:29
Բիբինն այլևս չի՞ վերադառնա Հայաստան
«Հայկական Ժամանակը» գրում է, թե երեկ իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինն ազատվել է աշխատանքից և «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ում այժմ քննարկվում է նրան փոխարինողի հարցը:
Հժ-ն տեղեկացրել էր, որ ըստ ՀՀԿ-ականների՝ Մոսկվայում գտնվող Բիբինն այլևս չի վերադառնա Հայաստան, սակայն ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Սարջանյանը հերքում էր դա: Երեկ արդեն Սարջանյանը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: