01/07/2015 10:00
Պեսկով. Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքաղաքական հարցն է, այն չէր կարող քննարկվել ՌԴ հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը էլեկտրաէներգիայի սակագնի հարց չեն քննարկել, քանի որ դա Հայաստանի ներքաղաքական խնդիրն է՝ զրույցը երկկողմ հարաբերությունների մասին է եղել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը.
«Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի ներքաղաքական հարցն է, այն չէր կարող քննարկվել ՌԴ հետ»,- «Վզգլյադ.ռու»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես ասել է խոսնակը՝ հավելելով, որ հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: