01/07/2015 19:59
Գագիկ Բեգլարյանին ներկայացվել են «Հյուսիս-հարավի» շինարարության մանրամասները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Spea» և «ARD» իտալական համատեղ կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին: Այս մասին տեղեկանում ենք Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Արտաշատ-Քաջարան հատվածի (տրանշ 4) Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները:
Նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոն նշել է, որ աշխատանքների ընթացքում կազմակերպության կողմից դիտարկվել է 9-ը տարբերակ, որոնցից ուսումնասիրությունների արդյունքում քննարկման է ներկայացվել չորսը: Ըստ այդմ, ներկայիս 120կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցապատումից հետո երկու անգամ կկրճատվի: Նախագծողի կողմից ներկայացվել են նաև այն տեխնիկական
լուծումները, որոնցով պետք է իրականացվեն աշխատանքները:
Գագիկ Բեգլարյանը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները: