01/07/2015 10:47
Նվազագույն աշխատավարձն այլևս 55 հազար դրամ է
Այսօրվանից Հայաստանում նվազագույն աշխատավարձն այլևս 55 հազար դրամ է՝ նախկին 50 հազար դրամի փոխարեն: Բացի այս, այսօրվանից ավելանում են նաև զինվորական կենսաթոշակները:
Նշենք, որ 2015 թվականի «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրի գծով ծախսը կկազմի 21,495.9 մլրդ դրամ, իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 89953 դրամ՝ 78909 դրամի փոխարեն (աճը՝ 14,0 տոկոս), սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 43280 դրամ՝ 37846 դրամի փոխարեն (աճը՝ 14.4 տոկոս), սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս), սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն (աճը՝ 13.5 տոկոս):
Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22338 դրամ՝ 19756 դրամի փոխարեն (աճը՝ 13.1 տոկոս), շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36000 դրամ՝ 31500 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս), շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26000 դրամ՝ 23100 դրամի փոխարեն (աճը՝ 12.6 տոկոս), շարքային անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 18000 դրամ՝ 15750 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս):