01/07/2015 09:21
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այսօր մեկնում է հանդիպման Վենետիկի հանձնաժողովականների հետ
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այսօր մեկնում է պատասխանատու հանդիպման Վենետիկի հանձնաժողովականների հետ: Մեր պատվիրակությանը ծանր օրեր են սպասվում: Հուլիսի 1-2-ին կայանալիք հանդիպումների ընթացքում մերոնք պետք է «վենետիկցիների» մոտ հիմնավորեն սահմանադրական փոփոխությունները: Այդ քննարկումներից էլ պարզ կլինի, թե Հայաստանն ինչ փոփոխություններ է անելու:
Մասնավորապես՝ հստակություն կմտցվի համամասնական ընտրակարգին անցնելու, կառավարման խորհրդարանական մոդելի ընտրության, դատական իշխանության համակարգում առանցքային փոփոխությունների հարցում: «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Գագիկ Հարությունյանից բացի՝ Վենետիկ կմեկնեն Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գագիկ Ղազինյանը: Ըստ ամենայնի, հուլիսի վերջին նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի»։