01/07/2015 13:58
Հայաստանի աղքատության ու արտագաղթի պատճառը սողանքներն են
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է սողանքների տեղամասերի գույքագրման և մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու հարցը:
Նշենք, որ Հայաստանում սողանքային երևույթներն ունեն լայն տարածում` 3000-ից ավելի տեղամաս:
Ինչպես նշված է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված ամփոփաթերթում «սողանքների թիրախում են հայտնվել թվով 230-ից ավել բնակավայր, գյուղատնտեսական հողատեսքեր, տնտեսության օբյեկտներ, հաղորդակցման ուղիներ (երկաթուղի և ավտոմոբիլային ճանապարհներ), ինչն ուղղակի ազդում է աղքատության և արտագաղթի վրա»: