01/07/2015 14:56
Վարչապետը կոչով դիմում է Բաղրամյանում հավաքված երիտասարդների ծնողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ակցիային, նշեց, որ մտահոգված է բոլորի համար: «Մենք անհանգստացած ենք ժողովրդի համար, քանի որ կանայք, անչափահաս երեխաներ ու երիտասարդներ գիշերում են այնտեղ»,- ասաց վարչապետը, այնուհետև կոչով դիմելով երիտարադների ծնողներին հավելեց.
«Դիմում եմ մեր հարգարժան քաղաքացիներին ու ծնողներին, որպեսզի իրենց զավակներին հրավիրեն տուն»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Անդրադառնալով հետագա քայլերին՝ վարչապետը նշեց, որ ամեն ինչ կախված է աուդիտի արդյունքներից: «Մեր քայլերի ու որոշումների մասին չենք կարող ասել: Երբ աուդիտի արդյունքները կունենանք, այն ժամանակ էլ գնահատական կտանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կավարտվի աուդիտը, Հ. Աբրահամյանը հստակեցրեց, որ ժամկետների մասին կարող են ասել միայն այն ընկերությունները, ովքեր զբաղվում են այդ գործով: «Իսկ որոշման մասին մենք անպայման կհայտնենք հանրությանն»,- ասաց նա: