02/07/2015 14:17
Սերժ Սարգսյանի առաջարկը իրավաչափ չէ․ Անդրիաս Ղուկասյան
«Այն բանավոր խոսքը, որը ներկայացրել է Ս. Սարգսյանը, չի դարձել իրավական ակտ, համապատասխան հրամանագիր արձակված չէ, քանի որ չի էլ կարող արձակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջը՝ չեղարկել ՀԾԿՀ-ի որոշումը, իրավաչափ է, իսկ Սերժ Սարգսյանի առաջարկը իրավաչափ չէ:
Ղուկասյանի կարծիքով Սերժ Սարգսյանի առաջարկը անհնար է իրականացնել օրինական եղանակով, քանի որ ՀԾԿՀ-ն չի կարող որևէ մասնավոր աուդիտորական ընկերության պատվիրել աուդիտ՝ դա կնշանակի, որ պետական մարմինը իրեն լիազորված գործառույթը պատվիրում է մասնավոր ընկերությանը: Ղուկասյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի այն պայմանը, որ եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ թանկացումը սխալ կառավարման արդյունք է, ապա սակագինը կվերանայվի, պարզապես խոսքեր են:
Ղուկասյանը տեսակետ հայտնեց, թե իրավական առումով մինչև օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիները որևէ այլ միջոց չունեն իրենց դժգոհությունը արտահայտելու, բացի Բաղրամյանում մնալու և անահամաձայնութնունը հայտնելուց: