02/07/2015 12:27
Աուդիտը ժամանակ շահելու միջոց է․ Տնտեսագետ
Աուդիտով պետք է հիմնավորվի հոսանքի սակագնի 7 դրամի թանկացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով ՀԷՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու և արտաբյուջետային միջոցներով Էլեկտրաէներգիայի 6.93 դրամ հավելյալ վճաների փոխհատուցման մասին:
Տնտեսագետի կարծիքով, աուդիտը ժամանակ շահելու միջոց է: Նա աբսուրդային է համարում այն պնդումը, որ արտաբյուջետային միջոցներով պետք է փակվի ՀԷՑ-ի պարտքերը:
Փորձագետի կարծիքով, Հայաստանը զրկվում է էժան էլէներգիա ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ ատոմակայանը մյուս տարի կփակվի, իսկ Ռուսաստանը Հայաստանին չի աջակցելու նոր ատոմակայան կառուցելու համար:
Բանախոսը նշեց, որ Ռուսաստանի էներգետիկ համակարգը նախաճգնաժամային, եթե չասենք ճգնաժամային վիճակում է։ Պատճառը պատժամիջոցները և տնտեսական այլ խնդիրներն են, որի արդյունքում Ռուսաստանի կախված երկրների տնտեսությունները դառնում են ոչ մրցունակ: Եղիազարյանի կարծիքով, ռուսական կողմի դիրքորոշումն է, որ մենք հարցը լուծենք մեր ներքին ռեսուրսների հաշվին: