02/07/2015 14:05
Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ չորրորդ մենամարտը վերջինն է լինելու
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կարծում է, որ հուլիսի 18-ին Հալլեիում կայանալիք մենամարտում հաղթանակ է տոնելու Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:
«Ես երկու անգամ հաղթել եմ նրան, իսկ մեր երկրորդ մենամարտի ժամանակ վնասվածք ունեի: Կարող եմ երաշխավորել, որ մեր չորրորդ մենամարտը վերջինն է լինելու: Ռոբերտը շատ է հարվածում, բայց մահացու հարված չունի: Չեմ կարող երաշխավորել նոկաուտ, բայց մարզասերների մոտ չեմ թողնի կասկած, թե ով է լավագույնը»,- Աբրահամի խոսքը մեջբերված է «Fightnews»-ից: