02/07/2015 12:50
Ռիվալդո. Շատ ցավալի է տեսնել` ինչ է կատարվում Բրազիլիայի հավաքականում
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն, վերհիշելով 2002 թվականի Աշխարհի առաջնությունը, նշել է, որ այժմ ցավալի է տեսնել` ինչ է կատարվում ազգային ընտրանում:
«Այս լրանում է 13 տարին այն օրից, երբ Բրազիլիայի հավաքականը 5-րդ անգամ հաղթեց Աշխարհի առաջնությունում, և ես այդ օրը երբեք չեմ մոռանա: Այժմ Բրազիլիայի հավաքականում կարող է խաղալ ցանկացած ֆուտբոլիստ: Հիշում եմ` 2006-ին ես չմասնակցեցի առաջնությանը, քանի որ խաղում է Հունաստանում, այնտեղ երկու անգամ դարձել էի լիգայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այդ լիգան բարդ էր այն մրցաշարերից, որոնց մասնակցում են Բրազիլիայի հավաքականի ներկայիս ֆուտբոլիստները:
Եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ չեմպիոնությունը ստիպված ենք լինելու սպասել 30 տարուց ավելի: Եկեք հավաքական հրավիրենք լավագույններին, հակառակ դեպքում մեզ խայտառակ արդյունքներ են սպասվում: Գերադասում եմ լռել, բայց ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե այժմ ինչ է կատարվում»,- գրել է Ռիվալդոն «Instagram»-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը մասնակցում էր Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի քառորդ եզրափակիչ փուլում պարտություն կրեց Պարագվայի ընտրանուց: