02/07/2015 16:40
Հայաստանում բողոքի ցույցերը փորձում են քաղաքականացնել. Սերգեյ Լավրով
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կրում են բացառապես տնտեսական բնույթ, սակայն շատերը դրանք ուզում են օգտագործել՝ քաղաքականացնելու և հակակառավարական տրամադրություններ ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ria.ru-ն գրում է, որ Ս. Լավրովն ասել է՝ կա գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, բայց այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են:
«Ինչ-որ մեկին, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի առաջ գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- ասել է Ս. Լավրովը: