02/07/2015 12:13
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Քիչ առաջ Աժ-ում մեկնարկեց արտահերթ նիստ, որը հրավիրվել է ՀՀ Կառավարության առաջարկով:
Նիստի օրակարգում ընգրկված է մեկ հարց՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորները չհեռանան, քանի որ քննարկումից անմիջապես հետո տեղի է ունենալու քվեարկությունը: