02/07/2015 09:23
Սխալ է մայդանի պիտակ կախել հայաստանյան շարժմանը. Բոժկո. «Առավոտ»
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը ՀՀ քաղաքացիների ներքին խնդիրն է, բայց ինքը հետևում է իրադարձություններին: «Առավոտի» թղթակցի հարցին` եղե՞լ է Բաղրամյան պողոտայում, մասնակցե՞լ է ցույցերին, պարոն Բոժկոն պատասխանել է. «Բաղրամյան պողոտայում չեմ եղել, կողքով եմ անցել, տեղյակ եմ իրադարձություններին, բայց չեմ մասնակցել, քանի որ վերջիվերջո նախկին դեսպանն եմ Հայաստանում»:
Պարոն Բոժկոն տեղին չի համարում լրատվամիջոցներում տեղ գտած այն որակումները, համաձայն որոնց` հայաստանյան շարժումն անվանվում է «Մայդան»: Այս առիթով նա ասել է. «Սխալ է Մայդանի պիտակ կախել ձեր շարժմանը, նրան, ինչ Հայաստանում կատարվում է: Այստեղ տեսնում ենք այն երիտասարդությանը, որը մի քիչ ռոմանտիկ է, իսկ ռոմանտիկ նշանակում է, որ մարդիկ պետք է պայքարեն ճշմարտության համար, թեև ես չեմ ուզում, որ դիտվի այնպես, որ ես խառնվում եմ Հայաստանի ներքին գործերին»: