02/07/2015 13:41
Անտառային հրդեհների մասով ամենավտանգավորը Կոտայքի մարզն է
Այս սեզոնին պետք է պատրաստ լինել արագ ու արդյունավետ արձագանքել անտառային հրդեհներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Նա ընդգծեց՝ բարձր ջերմաստիճանի պատճառով հանրապետության տարածքում հրդեհների դեպքերն աճել են մոտ 40 տոկոսով:
«Հանրապետությունում այս բարձր ջերմային ֆոնի պահպանման դեպքում պետք է նախարարության ուժերը, կառույցները հզորացնել»,- ասաց նա ավելացնելով, որ անտառային հրդեհները մեծամասամբ մարդածին են լինում:
Պաշտոնյան մանրամասնեց, որ սեզոնային հրդեհների առումով այս պահին ամենավտնագավորը Կոտայքի մարզն է.
«Մենք ամեն բան անում ենք՝ վտանագավոր իրավիճակի կանխման համար: Մեր նախարարության կողմից արդեն ձեռք է բերվել ջրթափ սարքը, ձեռք են բերվել հատուկ հարյուր հատ ուսապարկեր՝ քսան լիտր ջրի տարողությամբ»,- ասաց ՏԿԱԻՆ պաշտոնյան: