02/07/2015 18:26
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արտադրամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր և ծանոթացել դրանց աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ և ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը և արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: