02/07/2015 15:23
«Դուրս մեր գրապանից» նախաձեռնությունը իրազեկման ավտոերթ կանցկացնի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հունիսի 5-ին ավտոերթ կանցկացնի՝ ի աջակցություն Բաղրամյան պողոտայում նստացույց անողների: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ինքը վստահ է, որ ընդհանուր հաղթանակը հեռու չէ, իսկ նպատակն է, որ հանկարծ այս կեղեքող ռեժիմը չմտածի, որ այդ մի քանի հազար մարդն է, որ պարբերաբար հավաքվում է Բաղրամյան պողոտայում:
«Ես, սակայն, սա արդեն հաղթանակ եմ համարում, և մենք ուզում ենք ավելի լայն շերտեր ներգարվվել այս պայքարի մեջ»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանը նշեց, որ թեև ոստիկանությունը ներկայացնում է, որ հարակից շենքերի բնակիչները բողոքում են ցուցարներից, սակայն իրականում դա ոստիկաններն են այդպես ներկայացնում:
«Մեզ հասել են նաև շշուկներ, որ որոշ կազմակերպություններ արգելքներ են դնում աշխատողների վրա՝ թույլ չտալով գնալ Բաղրամյան: Ամեն դեպքում, պայքարող մասսան միայն Բաղրամյանով չի սահմանափակվում»,-ասաց Ա. Կրոյանը՝ նշելով, որ ավտոերթը անցկացնում են կիրակի օրը, որպեսզի զբաղվածության առումով բոլորին հարմար լինի:
Նշենք, որ ավտոերթը կմեկնարկի Նոր Նորքի 6-րդ զանգվածից և կշարժվի դեպի Զեյթուն, Կոմիտաս, Լենինգրադյան փողոց և կավարտվի Բրազիլիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ։