02/07/2015 20:31
«Բի-Բի-Սի»-ն կկրճատի 1000 աշխատակցի
Բրիտանական «Բի-Բի-Սի» մեդիահոլդինգը մտադիր է աշխատանքից հեռացնել հազար աշխատակցի: Սա արվելու է՝ նպատակ ունենալով փոխհատուցել հեռուստատեսային տուրքերի նվազումը, որի շնորհիվ էլ ֆինանսավորովում է կորպորացիան: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Կորպորացիայի գործադիր տնօրեն Թոնի Հոլլը մասնավորապես հայտարարել է, որ «Բի-Բի-Սի»-ն ստացել է 150 մլն ֆունտով պակաս, քան ծրագրում էր: Սա բացատրվում է նրանով, որ բրիտանացի ընտանիքները, որոնք վճարում են հեռուստատեսային տուրքեր, հրաժարվել են դրա վճարումից, քանի որ հեռուստացույց չեն նայում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ 1000 աշխատակցի կրճատումը հնարավորություն կտա «Բի-Բի-Սի»-ին խնայել միայն 50 մլն ֆունտ: Այնպես որ հնարավոր են նոր կրճատումներ: