02/07/2015 09:59
Ջերմաստիճանը կբարձրանա
Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն: Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հանրապետության տարածքում հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին, 5 և 6-ին հյուսիսային շրջաններում, հուլիսի 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ին էապես չի փոխվի, իսկ հուլիսի 3 և 5-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում նույնպես հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 4-ի երեկոյան հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: