02/07/2015 15:51
«Ժառանգությունը» դեմ է քվեարկում 200 մլն վարկի մասին համաձայնագրին
Միգուցե ես պաշտպանական ոլորտի մասնագետ չեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ շուրջ 9 տարվա փաստաթուղթը, որն այսօր հավանության է արժանացել, այլևս արդիական չէ:
ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այն բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր, և այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, այս փաստաթղթում ներառված չեն»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ ներկայացված փաստաթուղթը բավականին հին փաստաթուղթ է:
Հիշեցնենք, որ Աժ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրկարգում ընդգրկված էր «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:
Շարունակելով խոսքը, պատգամավորը նշեց, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ Հայաստանը համարժեք չի քայլում, իսկ այս փաստաթուղթը ևս մեկ անգամ ապացուցում է դա: Նրա խոսքով՝ եթե Հայաստանն իրապես ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկեր է, ապա ժամանակակից զինատեսակները պետք է ձեռք բերի ոչ թե համաձայնագիր ստորագրելով, այլ՝ անվճար:
«Ռուսաստանը չունի մի քանի ռազմավարական դաշնակիցներ: Իրականում, վտանգը բոլոր կողմերից սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև նույն Ռուսաստանին»,- հայտարարեց նա:
Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը և «Ժառանգությունը» այս նածագխին դեմ են քվեարկելու:
«Հաշվի առնելով այն, որ մեր ռազմավարական գործընկերը մեր տնտեսվարական սուբյետները պահում է իր ձեռքում և ալընտրանքի հնարավորություն Հայաստանին չի տալիս, ինչպիսին, օրինակ, երկաթգիծն է Իրանի հետ, կամ՝ այլընտրանքային գազամուղի կամ նավթամուղի կառուցումը, սա խոսում է ոչ թե ռազմավարական դաշնակցի հարաբերությունների, այլև ուրիշ հարաբերությունների մասին: Հաշվի առնելով այն, որ այս նախագծում ամրագրված չ՝ այլընտրանքային հնարավորությունների մասին որևէ խոսք, «Ժառանգությունը» դեմ կքվեարկի»,- հայտարարեց պատգամավորը: